Շալվա Պապուաշվիլին և պատգամավորները շնորհավորել են Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին Սուրբ Զատիկի կապակցությամբ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորների հետ այցելել է Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին և շնորհավորել գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Խորհրդարանի անդամների հետ մենք այցելել ենք Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին՝ երեխաներին և նրանց ծնողներին։ Շնորհավորում ենք գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ և կիսում մեր հույզերը, որոնք մեզ կապում են Ուկրաինայի հետ: Մենք խոսեցինք Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի մասին, սակայն խոսակցության հիմնական թեման այն էր, թե ինչպես նայել առաջ։ Այժմ Վրաստանում գտնվող երեխաների համար կարևոր է զգան և՛ երկրի, և՛ ժողովրդի հոգատարությունը, ձեռք բերեն նոր ընկերներ, իմանան հետաքրքիր նորություններ և անցկացնեն այս ժամանակահատվածը, որը ողբերգական է, բայց միևնույն ժամանակ նրանց կյանքի մի մասն է: Ուկրաինայի քաղաքացիները մեզ հետ զրույցում պատմեցին այն ջերմության մասին, որն ամեն օր զգում են Վրաստանում։ Նրանք հատկապես երախտապարտ են վրաց ժողովրդին»,- ասել է Պապուաշվիլին:
Շալվա Պապուաշվիլին, Արչիլ Թալակվաձեն, Լևան Իոսելիանին, Բեքա Օդիշարիան և Էկա Սեփաշվիլին ծանոթացել են ուկրաինական պատերազմի պատճառով Վրաստանում մնացած քաղաքացիների խնդիրներին ու կարիքներին։ Խորհրդարանի նախագահն ու պատգամավորները Զատկի նվերներ են հանձնել ուկրաինացի ընտանիքներին եւ աջակցություն խոստացել։