Շալվա Պապուաշվիլին դարձել է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ
Շալվա Պապուաշվիլին դարձել է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ

Խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ է ընտրվել, խորհրդարանական մեծամասնության անդամ Շալվա Պապուաշվիլին:

Համապատասխան որոշմանը լիագումար նիստում աջակցել է 83 պատգամավոր:

Հիշեցնենք, որ վերջերս խորհրդարանը աջակցեց մշակույթի և սպորտի տարանջատմանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Թեա Ծուլուկիանին, ով նախկինում զբաղեցրել է խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Նշված փոփոխությունից հետո, խորհրդարանական հանձնաժողովը բաժանվեց երկու մասի. Շալվա Պապուաշվիլին կգլխավորի կրթության և գիտության հանձնաժողովը, իսկ Էլիսո Բոլքվաձեն դարձավ մշակույթի հանձնաժողովի նախագահ: