Շալվա Պապուաշվիլին այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն
Շալվա Պապուաշվիլին այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն, Ստամբուլ քաղաք։

Վրաստանի խորհրդարանի հաղորդմամբ, Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովին, որտեղ նախատեսված է նրա ելույթը։ Շալվա Պապուաշվիլին նաև բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Ստամբուլում։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն։