Շալվա Պապուաշվիլին այցելել է Իաշվիլիի կլինիկայի օնկոհեմատոլոգիական կենտրոնի երեխաներին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է Իաշվիլիի անվան մանկական կլինիկա, որտեղ տեսակցել է լեյկոզով հիվանդ երեխաներին։
Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորել է երեխաներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և նվերներ փոխանցել։
«Այսօր մենք Իաշվիլիի անվան մանկական կլինիկայում էինք, այցելեցինք այստեղ բուժում ստացող երեխաներին։ Շնորհավորում եմ բոլորի Սուրբ Ծնունդը, մաղթում եմ առողջություն և երջանիկ տարի։ Ուրախ եմ, որ երեխաները նման ջերմ միջավայրում են ստանում բուժում, այստեղ էլ ամանորյա տրամադրություն է տիրում։ Բոլոր երեխաներին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ նրանց առողջություն և երջանկություն ընտանիքների հետ միասին»,- ասաց խորհրդարանի նախագահը։
Խորհրդարանի նախագահի հետ կլինիկայում ներկա է եղել Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն։
«Մենք այցելեցինք մեր փոքրիկ ընկերներին, ովքեր, կարծում եմ, ամենաշատ աջակցության կարիքն ունեն, և դա էր մեր այցելության նպատակը։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, մաղթում ենք առաջին հերթին առողջություն, երջանկություն, առաջընթաց, սեր և ջերմություն։ Մեր այցը հաստատում է, որ նրանք ունեն թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի աջակցությունը։ Այս փուլում մենք աշխատում ենք երեխաների ուռուցքաբանա-արյունաբանական ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու, նրանց թիվ մեկ խնդիր հանդիսացող կարիքների բարելավման ուղղությամբ։ Մեր պարտավորությունն է բոլոր առումներով նրանց կողքին լինել՝ նրանց առողջությունը պահպանելու համար, և նրանք առողջ ապագա սերնդի լիարժեք մասնիկն են»,- ասել է Դիմիտրի Խունդաձեն։
Իաշվիլիի կլինիկայում ներկայումս բուժվում են տարբեր տարիքի 30 երեխաներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։