Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլիի դատավճռի ֆոնին չպետք է մոռանանք, որ նա, մինչ Վրաստան գաղտնի մուտք գործելը, հանդիպել է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ այն ժամանակ, երբ արդեն դատապարտված էր վեց տարվա ազատազրկման
Սաակաշվիլիի դատավճռի ֆոնին չպետք է մոռանանք, որ նրա Վրաստան գաղտնի մուտքը պլանավորել և իրականացրել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, – այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրել է սոցիալական ցանցում։
Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստան գաղտնի մուտք գործելուց մի քանի օր առաջ Սաակաշվիլին գտնվում էր Բրյուսելում և հանդիպել էր Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ։
«Դա այն ժամանակ, երբ նա արդեն դատապարտված էր վեց տարվա ազատազրկման Գիրգվլիանու սպանության և Գելաշվիլիի ծեծի գործերով», – գրում է Պապուաշվիլին։
Պետական սահմանն անօրինական կերպով հատելու գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ դատավճիռների համակցությամբ պատժի ընդհանուր ժամկետը սահմանվել է 12 տարի 6 ամիս։