Շալվա Պապուաշվիլի. Զուգդիդիում սադրիչների մոբիլիզացիա է, կարևոր է, որ ոստիկանությունը ժամանակին արձագանքի
«Վրացական երազանքի» հասարակության հետ կապերի քարտուղար Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Զուգդիդիի 20-րդ ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ֆիզիկական առճակատմանը։ Նրա խոսքով, «Ազգային շարժման» ակտիվիստների ծանոթ դեմքերին բնորոշ է ագրեսիվությունը:
Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Զուգդիդիում սադրիչների լիարժեք մոբիլիզացիա է, ինչին կարեւոր է, որ ոստիկանությունը ժամանակին արձագանքի։
«Կարծես Զուգդիդին հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Ազգային շարժման» համար։ Մենք տեսել ենք միջադեպեր և ագրեսիվ տրամադրված «Ազգային շարժման» ակտիվիստների ծանոթ դեմքեր։ Նույն խումբն ընտրությունների առաջին փուլում եղել է Մառնեուլիում և նույն սադրանքները կազմակերպել այնտեղ, հիմա տեղափոխվել են Զուգդիդի։ Նրանցից ոչ մեկը Զուգդիդիից չէ։ Զուգդիդիում սադրիչների ամբողջական մոբիլիզացիա է: Կարևոր է, որ ոստիկանությունը ժամանակին արձագանքի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Զուգդիդիի թիվ 20 ընտրատեղամասի մոտ ֆիզիկական բախում է տեղի ունեցել: