Շալվա Պապուաշվիլի – Եվրոպայի խորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեի հայտարարությունները արդեն շատ մոտ են ֆաշիստական հայտարարությունների շեմին

12:10, 01.05.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրում է, որ Եվրոպայի խորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեի հայտարարություններն արդեն շատ մոտ են ֆաշիստական հայտարարությունների շեմին։

Պապուաշվիլու խոսքով՝ ժամանակն է, որ Բրյուսելում ի հայտ գա ողջախոհ միտք, որը կկասեցնի այս տենդենցը, որը դեմ է ժողովրդավարությանը և մարդկային արժանապատվությանը։

«Եվրոպայի խորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեի հայտարարությունները շատ մոտեցել են ֆաշիստական հայտարարությունների շեմին։ «Մեղավոր է ժողովուրդը…», «Պետք է կանգնեցնենք վարակը…» – եթե նայենք նրա կողմից խրախուսվող ռադիկալների ատելության լեզվի զարգացման ուղուն, ապա հաջորդ անգամ, ըստ տրամաբանության, վրաց ժողովրդին պիտի անվանեն «ծառա» կամ «բիոմասա»… Ժամանակն է, որ Բրյուսելում ի հայտ գա ողջախոհ միտք, որը կկասեցնի այս ամոթալի տենդենցը, որը դեմ է ժողովրդավարությանը և մարդկային արժանապատվությանը։ Իսկ Ռասա Յուկնևիչենեին կասեի – չի կարելի Ստալինի հանդեպ ատելությամբ ամբողջ ազգին ատել», – գրել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ եվրոպարլամենտի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն Վալենսիայում՝ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» համագումարում իր ելույթի ժամանակ հայտարարել է․

«Վրաստանում գործող ռեժիմը հաջողված օրինակ է՝ թե ինչպես է Կրեմլը ներսից հափշտակել պետությունը, և դա կարող է պատահել նաև ԵՄ անդամ երկրին, եթե մենք այս վարակը ժամանակին չկանգնեցնենք»։

Նմանատիպ