Շալվա Պապուաշվիլի. Եվրոպական մայրցամաքում խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ նրա ծայրահեղ արևմտյան և արևելյան հատվածները լինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդհանուր հովանու ներքո
Շալվա Պապուաշվիլի. Եվրոպական մայրցամաքում խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ նրա ծայրահեղ արևմտյան և արևելյան հատվածները լինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդհանուր հովանու ներքո

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նույնպես «Twitter»-ի իր էջում գրում է Պորտուգալիայի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման մասին:

Պապուաշվիլիի խոսքով՝ եվրոպական մայրցամաքում խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ նրա ծայրագույն արևմտյան և արևելյան հատվածները լինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդհանուր հովանու ներքո։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Պորտուգալիայի Ազգային ժողովի նախագահ Աուգուստո Սանտոս Սիլվայի հետ։ Եվրոպական մայրցամաքում խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ նրա ծայրահեղ արևմտյան և արևելյան հատվածները լինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի միասնական հովանու ներքո։ Այս հարցում Պորտուգալիայի աջակցության հույսն ունենք»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։