Շալվա Պապուաշվիլի. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում կարեւորն այն է, որ բոլորը տեսնեն առաջընթաց՝ ի տարբերություն մեր ընդդիմադիր հատվածի
Շալվա Պապուաշվիլի. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում կարեւորն այն է, որ բոլորը տեսնեն առաջընթաց՝ ի տարբերություն մեր ընդդիմադիր հատվածի

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում կարեւորն այն է, որ բոլորը տեսնեն առաջընթաց՝ ի տարբերություն մեր ընդդիմադիր հատվածի,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովի 12 կետերի հետ կապված հարցերը, որոնք կախված էին խորհրդարանական մեծամասնությունից, կատարվել են։

«Անցյալ տարի, երբ ավարտվեց աշնանային նստաշրջանը, մենք ունեցանք 12 կետերի առնչությամբ իրականացված աշխատանքների կարճ ամփոփում, և հիմնական խնդիրները, համենայնդեպս, այն հարցերը, որոնք կախված էին խորհրդարանական մեծամասնությունից, կատարված են։ Կան հարցեր, որոնք մեզանից կախված չէին, մի քանի պաշտոնների ընտրություն, որոնք պահանջում են մեծամասնություն, և երկու օրինագծեր, որոնք դեռ սպասում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սակայն Եվրախորհրդի բանաձեւում սա է կարեւորը, որ մի կողմից բոլորը տեսնում են առաջընթաց, ցավոք սրտի, ի տարբերություն մեր ընդդիմության հատվածի, եւ որ այդ առաջընթացը կա, եւ բազմաթիվ հանձնարարականներ արդեն իսկ իրականացվել են։ Բայց միևնույն ժամանակ կարևոր է բոլոր կուսակցությունների մասնակցությունը հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են այնպիսի որոշման ընդունմանը, որը խորհրդարանական մեծամասնությունը միայնակ չի կարող կայացնել։ Օրինակ՝ օմբուդսմենի կամ Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրություն»,- ասել է Պապուաշվիլին։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանին վերաբերող բանաձեւ է ընդունել, որտեղ խոսվում է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների մասին՝ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ կարգավիճակ ստանալու համար, ինչին հավակնում է Վրաստանը։