Շալվա Պապուաշվիլի. Եվրահանձնաժողովի գնահատմամբ, եռյակի երկրների մեջ Վրաստանը լավագույնն է վեց խմբերից երեքում, այդ թվում՝ «հիմնարար ոլորտների» խմբում
Շալվա Պապուաշվիլի. Եվրահանձնաժողովի գնահատմամբ, եռյակի երկրների մեջ Վրաստանը լավագույնն է վեց խմբերից երեքում, այդ թվում՝ «հիմնարար ոլորտների» խմբում

Եվրամիությանն անդամակցության հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված գնահատականի համաձայն՝ եռյակ երկրների շարքում Վրաստանը լավագույնն է վեց խմբերից երեքում, այդ թվում՝ ամենագլխավոր, «հիմնարար ոլորտների» խմբում,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, այս գնահատականը ևս մեկ անգամ հաստատում է, որ արժանիքների հիման վրա որոշման դեպքում Վրաստանը պետք է դառնար ԵՄ անդամության թեկնածու երկիր անցյալ տարվա հունիսին։

«Այս գնահատականը մեզ կստիպի ևս մեկ անգամ մտածել այն վրացիների մասին, ովքեր այն ժամանակ և հիմա, բանավոր և գրավոր, ներքին և արտաքին ապացուցում են մեզ և Եվրամիությանը, որ Վրաստանն արժանի չէ թեկնածուի կարգավիճակին։ Այնուամենայնիվ, այս զեկույցի հետ մեկտեղ, միայն վերջին օրերին հրապարակված ուսումնասիրությունների համաձայն.

Կոռուպցիայի ընկալման ինդեքսով մենք առաջ ենք բոլոր թեկնածուներից՝ ԵՄ ինը և ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրներից։

Մարդկային ազատության ինդեքսով մենք առաջ ենք բոլոր թեկնածուներից՝ ԵՄ երեք և ՆԱՏՕ-ի անդամ յոթ երկրներից»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։