Շալվա Պապուաշվիլի. Երկու կարևորագույն քայլերից թեկնածուի կարգավիճակն արդեն ձեռք է բերվել, մենք ջանք չենք խնայի, որպեսզի մեր երկիրը հասնի Եվրամիության լիիրավ անդամակցությանը
Շալվա Պապուաշվիլի. Երկու կարևորագույն քայլերից թեկնածուի կարգավիճակն արդեն ձեռք է բերվել, մենք ջանք չենք խնայի, որպեսզի մեր երկիրը հասնի Եվրամիության լիիրավ անդամակցությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական հարթակում արձագանքում է Վրաստանի առաջընթացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։

Ինչպես գրում է Պապուաշվիլին, երկու կարևորագույն քայլերից առաջինը՝ թեկնածուի կարգավիճակը, արդեն ձեռք է բերվել։

«Այս արժանի որոշումը վկայում է մեր հաստատակամ նվիրվածության և կայուն առաջընթացի մասին։ Մենք ջանք չենք խնայի, որպեսզի մեր երկիրը հասնի երկրորդ ամենակարևոր քայլին՝ Եվրամիության լիիրավ անդամակցությանը»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։