Շալվա Պապուաշվիլի. Խորհրդարանում աշխատելը ենթադրում է տարբեր քաղաքական խմբերի համատեղ աշխատանք, այժմ կարևոր է վերջնական արդյունքի հասցնել Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը
Շալվա Պապուաշվիլի. Խորհրդարանում աշխատելը ենթադրում է տարբեր քաղաքական խմբերի համատեղ աշխատանք, այժմ կարևոր է վերջնական արդյունքի հասցնել Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականների վերաբերյալ խորհրդարանում աշխատելը ենթադրում է տարբեր քաղաքական խմբերի համատեղ աշխատանք, և սա է խորհրդարանական գործունեության ողջ գաղափարը։

«Այժմ կարեւոր է վերջնական արդյունքի հասցնել Եվրահանձնաժողովի ստացած դրական հանձնարարականը, որը կոչվում է դեկտեմբերի 15-ին թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշում։ Դրա համար, կարծում եմ, հիմա բոլորը պետք է եռանդով լցվեն, որ այն արդյունքներով, որին մենք հասել ենք 12 հանձնարարականների մասով, և որոնց հիման վրա հանձնարարական է տրվել, կարողանանք հասնել դեկտեմբերի 15-ին և ստանալ թեկնածուի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Վրաստանի իշխանությունը հետագա քայլերը կիրականացնի նույնքան հաջող, որքան մինչ այժմ՝ թեկնածուի կարգավիճակի հարցում։ Համապատասխանաբար կանցնի բոլոր այն փուլերը, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն անդամակցելու մեր վերջնական նպատակին»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։