Շալվա Պապուաշվիլի. Խորհրդարանի կողմից այս տարի ընդունվել է 291 օրենք, այդ թվում՝ 82-ը՝ Եվրամիության հանձնարարականները կատարելու համար, խորհրդարանի գործունեությունը արդյունավետ է եղել
Շալվա Պապուաշվիլի. Խորհրդարանի կողմից այս տարի ընդունվել է 291 օրենք, այդ թվում՝ 82-ը՝ Եվրամիության հանձնարարականները կատարելու համար, խորհրդարանի գործունեությունը արդյունավետ է եղել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լիագումար նիստում գնահատել է ընթացիկ տարին խորհրդարանի գործունեության առումով։

Նրա խոսքով, խորհրդարանի համար բավականին արդյունավետ տարի էր:

«Կցանկանայի համառոտ գնահատել ընթացիկ տարին, թե ինչ գործունեություն է ծավալել խորհրդարանը։ Օրենքի ստեղծման առումով մեր խորհրդարանն ընդունել է 291 օրենք, այդ թվում՝ 82 օրենք՝ Եվրամիության 12 հանձնարարականների կատարման համար։ Այնպես որ, օրինաստեղծ առումով մեր գործունեությունը արդյունավետ էր։ Ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, ապա կառավարության անդամները 20 անգամ եղել են խորհրդարանում, այդ թվում՝ վարչապետը երեք անգամ եղել է լիագումար նիստում։ Այս 20 ելույթներից 13-ը եղել են նախարարի ժամի կամ հաշվետվության ֆորմատով, յոթը հարցապնդումներ են եղել, որից ակտիվորեն օգտվել է նաեւ ընդդիմությունը։

Ինչ վերաբերում է այցերին, ապա կատարվել է խորհրդարանի նախագահի 18 այց, մշտական ​​խորհրդարանական պատվիրակությունների՝ 43, բարեկամության խմբերի հինգ այց։ Ընդունել ենք 32 պատվիրակություն, որոնցից չորսը՝ խորհրդարանի նախագահի գլխավորությամբ։ Մոտ 300 խումբ հյուրընկալվել է խորհրդարանում, ունեցել ենք ավելի քան 5 300 այցելու, այդ թվում միայն նիստերի դահլիճում 4 900 դպրոցականներ և ուսանողներ, ովքեր այս տարի այցելել են խորհրդարան և ծանոթացել նրա գործունեությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ խորհրդարանական գործունեության համար և մաղթել, որ գալիք տարի լինի ավելի ինտենսիվ և հետաքրքիր»,- ասել է Պապուաշվիլին։