Շալվա Պապուաշվիլի. Խորհրդարանի անունից ցավակցում եմ Գուդաուրիում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, աշխատակիցներին, նրանք հերոսներ են
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
«Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության համար, որի ժամանակ զոհվել են ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները և բուժաշխատողները։
Նրանք մահացել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս՝ մարդկանց փրկելու գործողության ժամանակ։ Նրանց մահը մեծ կորուստ է ողջ երկրի համար։ Այս ցավն ու վիշտը ընդհանուր են։
Վրաստանի խորհրդարանի անունից ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, հարազատներին և աշխատակիցներին։ Նրանք հերոսներ են։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»,- նշված է Շալվա Պապուաշվիլիի ցավակցական նամակում։