Շալվա Պապուաշվիլի. Վրաստանից ողջ աշխարհին շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն և ուրախություն
Աշխարհում առկա լարված իրավիճակների ֆոնին մենք պետք է հիշենք, որ «երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5.9): Սուրբ Ծննդյան օրը խաղաղություն և ուրախություն եմ մաղթում ձեր ընտանիքներին,- գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահը սոցցանցում և շնորհավորում ողջ աշխարհի Սուրբ Ծնունդը։
«Վրաստանից ողջ աշխարհին եմ մաղթում Սուրբ Ծնունդ։ Սուրբ Ծննդյան օրը մենք հավաքվում ենք մեր սիրելիների հետ և ուրախությամբ նշում այս օրը։ Աշխարհում ներկա լարված իրավիճակների ֆոնին մենք պետք է հիշենք, որ «երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5:9): Սուրբ Ծննդյան օրը խաղաղություն և ուրախություն եմ մաղթում ձեր ընտանիքներին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։