Շալվա Պապուաշվիլի. Վրաստանի աջակցությունն Ուկրաինային անվերապահ է և մշտական
Վրաստանի աջակցությունն Ուկրաինային անվերապահ է և մշտական,- սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն ինքը գտնվում է էկզիստենցիալ սպառնալիքի տակ, քանի որ մեր պատմական շրջանները վաղուց օկուպացված են եղել Ռուսաստանի կողմից։ Վրաստանի աջակցությունն Ուկրաինային անվերապահ է և մշտական»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ղրիմի միջազգային հարթակին։ Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր ելույթ է ունեցել Պլատֆորմի առաջին խորհրդարանական վեհաժողովում։