Շալվա Պապուաշվիլի. «Վրացական երազանքը» քանդեց «Ազգային շարժման» ստեղծած համակարգը և վրաց հասարակությունն ազատեց կոռուպցիայից
Շալվա Պապուաշվիլի. «Վրացական երազանքը» քանդեց «Ազգային շարժման» ստեղծած համակարգը և վրաց հասարակությունն ազատեց կոռուպցիայից

Պատմությունը մեզ նաև մի բան է ցույց տվել, որ ընդդիմությունը միայն մեկ նպատակ ունի՝ ինչ-որ կերպ լվանալ այն բիծը, որ թողել են իրենց իշխանության օրոք, մասնավորապես, «Ազգային շարժումը» կարողացավ անել երկու բան ստեղծել՝ կոռուպցիայի և բռնության համակարգ,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ Պապուաշվիլիի, «Ազգային շարժման» քարոզչական գիծը կայանում է նրանում, որ ինչ-որ կերպ իշխանությանը մեղադրեն կոռուպցիայի և բռնության մեջ և դրանով իսկ ցանկանան լվանալ սեփական բիծը։

«Փորձում են ինչ-որ կերպ գտնել մի խնդիր, որը կլինի Գիրգվլիանիի նման դեպք, և դրա մասին էմոցիաներ են բարձրացնում, նաև փորձում են անընդհատ մեղադրանքներ հնչեցնել կոռուպցիոն սխեմաների մասին։ Բանն այն է, որ ճշմարտությունը բոլորովին այլ է։ Ի վերջո, բոլոր նման կեղծ պատմությունները պայթեցվում են ու ավարտվում ապարդյուն, քանի որ ճշմարտությունն այն է, որ նրանց ստեղծած համակարգը քանդվեց «Վրացական երազանքի» կողմից, և վրաց հասարակությունն ազատվեց կոռուպցիայից։ «Վրացական երազանքը» երաշխավորում է, որ իշխանություն չվերադարձնի բռնի ու կոռումպացված ուժերին։ Սա կլինի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների գլխավոր ընտրությունը»,- ասել է Պապուաշվիլին։