Շալվա Պապուաշվիլի. «Վրացական երազանք»-ի իշխանության օրոք գործազրկությունը նվազել է մինչև 13,7%, իսկ չորս տարի հետո այն կկազմի 4%, այդպիսով մեր երկրում գործազրկությունն ավելի ցածր կլինի, քան ԵՄ 21 երկրներում

««Վրացական երազանք»-ի իշխանության օրոք գործազրկությունը նվազել է մինչև 13,7%, իսկ չորս տարի հետո այն կկազմի չորս տոկոս, այդպիսով գործազրկությունը մեզ մոտ ավելի ցածր կլինի, քան Եվրամիության 21 երկրներում»,-գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահը ֆեյսբուքյան իր էջում:

Ըստ Պապուաշվիլիի, Եվրամիության միայն մի քանի երկրներում գործազրկության մակարդակը չորս տոկոսից ցածր է:

«Վրացական երազանք» -ի կառավարության օրոք գործազրկությունը կրկնակի կրճատվել է՝ 26,7%-ից հասնելով 13,7%-ի։ Չորս տարի հետո գործազրկության մակարդակը կլինի անկախությունից ի վեր ամենացածր մակարդակը և կկազմի չորս տոկոս, ինչը ցածր է Եվրամիության այսօրվա գործազրկության միջին մակարդակից (6%)։ Սրանով մեր երկրում գործազրկությունն ավելի ցածր կլինի, քան այսօր Եվրամիության անդամ 21 երկրներում։ Եվրամիությունում չորս տոկոսից ցածր գործազրկություն ունեն միայն Նիդեռլանդները, Գերմանիան, Մալթան, Սլովենիան, Լեհաստանը և Չեխիան, որոնցից ամենացածրը՝ 2,7 տոկոս, Չեխիայում է»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։