Շալվա Պապուաշվիլի. «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց ի վեր մենք երկու անգամ նվացեցրել ենք գործազրկությունը, երեք անգամ կրճատել աղքատությունը, տնտեսական աճի առաջատարներ ենք ոչ միայն տարածաշրջանում այլև ողջ Եվրոպայում

«Վրացական երազանք»-ի իշխանության գալուց ի վեր մենք երկու անգամ նվազեցրել ենք գործազրկությունը, իսկ աղքատությունը կրճատել ենք երեք անգամ։ Տնտեսական աճի տեմպերով մենք առաջատարներ ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ Եվրոպայում»,- սոցցանցում գրառում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես նշում է Պապուաշվիլին, այս ցուցանիշները հստակ ցույց են տալիս այն հիմնական պատճառը, որ բնակչության մեծամասնությունը վերջին 12 տարվա բոլոր տեղական և համապետական ​​ընտրություններում պաշտպանել է «Վրացական երազանք»-ին և մինչ օրս հոկտեմբերյան ընտրություններում աջակցում է «Երազանք»-ին։

«Ժողովրդավարական կառավարման ուղղությամբ տպավորիչ արդյունքների հետ մեկտեղ մենք հպարտանում ենք նշված տնտեսական ձեռքբերումներով, ինչը մեր հասարակության խաղաղ զարգացման և Վրաստանի վերակառուցման հիմնական նախապայմանն է»,- գրառում է Շալվա Պապուաշվիլին։