Շալվա Պապուաշվիլի. Ուկրաինայում ռուսական ագրեսիայի զոհ է դարձել երեք վրացի մարտիկ, կիսում եմ նրանց ընտանիքների և հարազատների վիշտը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ցավակցում է Ուկրաինայում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին։
«Մեր աջակցությունն ուկրաինացի ժողովրդին անսասան է։ Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և ես հավատում եմ, որ այն ավելի կամրապնդվի:
Ցավոք, պատերազմը շարունակվում է, զոհերն ավելանում են։
Ուկրաինայում ռուսական ագրեսիայի զոհ է դարձել երեք վրացի մարտիկ:
Կիսում եմ Դավիթ Ռատիանիի, Գիա Բերիաշվիլիի և Բախվա Չիքոբավայի ընտանիքների և հարազատների վիշտը»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։