Շալվա Պապուաշվիլի. սոցցանցերում բանկային հաշիվներ են հրապարակվել, փող հավաքելու կոչ կա, բնակչությանն ուզում եմ ասել, որ գումար հավաքելու կարիք չկա
Սոցցանցերում հրապարակվել են որոշ բանկային հաշիվներ, գումար հավաքելու կոչ կա, դրանց թվում երկու տարբեր էջերում տեսել եմ նույն բանկային հաշիվը, չեմ ուզում կասկածել որևէ մեկի անկեղծությանը, բայց իհարկե խարդախություն մեծ ռիսկ կա»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ինչպես միջոցառմանը լրագրողներին ասել է Պապուաշվիլին, ֆինանսական օգնության կարիք չկա։
Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։