Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու առաջին Սահմանադրության օրվա կապակցությամբ, մենք կարող ենք հպարտանալ մեկ դար առաջ ընդունված այս քաղաքական փաստաթղթով
«Շնորհավորում եմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ առաջին Սահմանադրության օրվա՝ մեր պետականության ամենակարևոր տարեթվի կապակցությամբ»,- սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Պապուաշվիլիի խոսքով՝ 1921 թվականին ընդունված սահմանադրությունը հստակ արտացոլում է այն ժամանակվա վրացական իշխող վերնախավի և վրացական հասարակության առաջադեմությունը, նրա եվրոպականությունն ու ժողովրդավարությունը։
«Այսօր մեր երկիրը նշում է առաջին սահմանադրության օրը։ 1921 թվականի այս օրը անկախ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր ժողովն ընդունեց երկրի առաջին սահմանադրությունը։ Մենք կարող ենք հպարտանալ մեկ դար առաջ ընդունված այս քաղաքական փաստաթղթով, որը հստակ արտացոլում է այն ժամանակվա վրացական իշխող վերնախավի և վրաց հասարակության առաջադեմությունը, նրա եվրոպականությունն ու ժողովրդավարությունը։ Վրաստանի գործող Սահմանադրությունը լիովին կիսում է իր նախորդի ոգին, և 2017 թվականի փոփոխություններով այն դարձել է պետական կազմակերպման և մարդու իրավունքների պաշտպանության ամենաառաջադեմ, իսկապես եվրոպական փաստաթղթերից մեկը։ Նման սահմանադրությունը սահմանում է մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ պայմանները, պաշտպանված և օրինական միջավայրը։ Շնորհավորում եմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու այսօրվա՝ որպես մեր պետականության կարևորագույն տարեթվի կապակցությամբ»,- գրել է խորհրդարանի նախագահը։