Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ Սուրբ Զատիկը, բոլոր ընտանիքներին, մեր յուրաքանչյուր քաղաքացուն, մաղթում եմ  հոգևոր ուժ և ուրախություն
Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ Սուրբ Զատիկը, բոլոր ընտանիքներին, մեր յուրաքանչյուր քաղաքացուն, մաղթում եմ  հոգևոր ուժ և ուրախություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է հավատացյալներին Սուրբ Զատիկի փառավոր տոնի առթիվ։

Քրիստոս հարյավ Ի մեռելոց

Շնորհավոր Հարության փառավոր տոնը և բոլոր ընտանիքներին՝ մեր յուրաքանչյուր քաղաքացուն մաղթում եմ հոգևոր ուժ և ուրախություն:

Զատիկը յուրահատուկ տոն է հավատացյալների համար, որովհետև դա մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի, հոգևոր նորոգության տոն է։

Այս տարի Սուրբ Զատիկը կնոջս ու երեխաներիս հետ կհանդիպեմ Ռաճայի Նիկործմինդայի Սուրբ Նիկոլոզի տաճարում։ Հազար տարի առաջ կառուցված այս տաճարը լավագույնս համատեղում է վրացական հոգեւոր ու ազգային գենի մեծությունը, եւ փառք Աստծո, որ հազար տարի անց դեռ Նիկործմինդայում մատուցվում է Զատկի պատարագը։

Բոլորին մաղթում եմ խաղաղ ու միասնական կյանք Վրաստանում։

Թող Աստված պահպանի մեր հայրենիքը»,-հայտարարում է Շալվա Պապուաշվիլին։