Շալվա Պապուաշվիլի - Շնորհավորում եմ Սամեգրելոյին և համայն Վրաստանին՝ Մարիամ Աստվածածնի պատմուճանի տոնի առթիվ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին տիկնոջ հետ այսօր Զուգդիդիի Մարիամ Աստվածածնի տաճարում ներկա է գտնվել Աստվածածնի պատմուճանի տոնի հետ կապված տոնական պատարագին։
Ինչպես նշել է նա, այն շնորհը, որը կապված է Զուգդիդիում Աստվածածնի պատմուճանի ներկայության հետ, կամրապնդի Վրաստանը։
«Շնորհավորում եմ Սամեգրելոյին և համայն Վրաստանին՝ Վլաքեռնոբայի՝ Աստվածածնի պատմուճանի օրվա առթիվ, և ուրախ եմ, որ այս օրը հնարավորություն ունեցա լինել Զուգդիդիում և մասնակցել այն գործընթացին, որն այնքան կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև՝ ողջ քրիստոնեական աշխարհի համար: Վստահ եմ, որ Զուգդիդիում Աստվածածնի պատմուճանի ներկայության հետ կապված շնորհը մեր երկիրը տանելու է դեպի զարգացում և հզորացում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։