Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ բոլոր նրանց, ում համար վրացերենը մայրենի լեզու է, նրանց, ովքեր ուսումնասիրել են այս լեզուն, և նրանց, ովքեր ուղղակի հիացած են վրացերենի ներդաշնակությամբ
Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ Մայրենի լեզվի տոնը բոլոր նրանց, ում համար վրացերենը մայրենի լեզու է, բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրել են այս լեզուն և բոլոր նրանց, ովքեր ուղղակի հիացած են վրացական ներդաշնակությամբ և հազարամյա պատմությամբ,- սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով, վրացիների պարտքն է պաշտպանել վրաց լեզուն՝ եզակի գանձը։
«1978 թվականի ապրիլի 14-ին վրաց ժողովուրդը իր մայրենի լեզվի հետ միասին պաշտպանեց իր անցյալը, ներկան ու ապագան, հազարամյա պատմությունն ու ազգային ինքնությունը։ Մեր պարտքն է հարստացնել և պաշտպանել մեզ բերված այս եզակի գանձը։ Վրաստանի խորհրդարանի անունից բոլոր նրանց, ում համար վրացերենը մայրենի լեզու է, բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրել են այս լեզուն, և բոլոր նրանց, ովքեր ուղղակի հիացած են վրաց լեզվի ներդաշնակությամբ և հազարամյա պատմությամբ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրը»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։