Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ մահմեդական քաղաքացիներին Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ, մաղթում խաղաղություն և բարգավաճում, այս օրը շատ երկար պատմություն ունի
Շալվա Պապուաշվիլի. Շնորհավորում եմ մահմեդական քաղաքացիներին Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ, մաղթում խաղաղություն և բարգավաճում, այս օրը շատ երկար պատմություն ունի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է մահմեդական քաղաքացիներին Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ։

Նրա խոսքով՝ Ղուրբան Բայրամը բարեգործության և չարի նկատմամբ բարու հաղթանակի տոն է։

«Սրտանց շնորհավորում եմ մեր մահմեդական քաղաքացիներին Ղուրբան Բայրամի տոնի առթիվ։ Ղուրբան Բայրամը բարեգործության և չարի նկատմամբ բարու հաղթանակի տոն է։ Այս օրը շատ երկար պատմություն ունի, և այն որպես հումանիզմի գաղափար դարերի ընթացքում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել: Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում: Թող այս օրը լավ օր լինի ձեզանից յուրաքանչյուրի համար»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։