Շալվա Պապուաշվիլի - Շնորհավորում եմ Ադրբեջանին ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ ապահովելու մեր ժողովուրդների խաղաղությունն ու բարգավաճումը
Շալվա Պապուաշվիլի - Շնորհավորում եմ Ադրբեջանին ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ ապահովելու մեր ժողովուրդների խաղաղությունն ու բարգավաճումը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ադրբեջանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։

Այս մասին Պապուաշվիլին գրում է սոցցանցում։

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Միլի Մեջլիսը շահել է ադրբեջանական ժողովրդի ժողովրդավարական մանդատը` շարունակելու ուժեղ և միասնական Ադրբեջան կառուցելը: Անհամբեր սպասում եմ իմ ադրբեջանցի գործընկերների հետ սերտ համագործակցությանը՝ մեր ժողովրդի խաղաղության, անվտանգության և բարեկեցության ապահովման գործում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին սոցցանցում։