Շալվա Պապուաշվիլի. Շնորհավոր հուլիսի 4-ը` Անկախության օրը մեր բոլոր ամերիկացի ընկերներին
Շալվա Պապուաշվիլի. Շնորհավոր հուլիսի 4-ը` Անկախության օրը մեր բոլոր ամերիկացի ընկերներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում շնորհավորում է ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

Ինչպես գրում է Պապուաշվիլին, ԱՄՆ-ը և Վրաստանը շարունակում են համագործակցել բարեկամական և գործընկերային հարաբերությունների ձևաչափով։

«Շնորհավոր հուլիսի 4-ը մեր բոլոր ամերիկացի ընկերներին։ Մաղթում եմ ձեզ տոներով և ուրախությամբ լի օր՝ նշելով ձեր մեծ ազգի ծննդյան օրը: Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը շարունակում է խթանել համագործակցությունը, առաջընթացը և ընդհանուր արժեքները: Շնորհավոր անկախության տոնը. գրել է Շալվա Պապուաշվիլին։