Շալվա Պապուաշվիլի. Շնորհակալություն Բուլղարիայի խորհրդարանին հռչակագրի, Վրաստանի եվրատլանտյան ճանապարհին և նրան թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն աջակցելու համար
Շալվա Պապուաշվիլի. Շնորհակալություն Բուլղարիայի խորհրդարանին հռչակագրի, Վրաստանի եվրատլանտյան ճանապարհին և նրան թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն աջակցելու համար

Շնորհակալ եմ Բուլղարիայի խորհրդարանին` խորհրդարանական հռչակագրի, Վրաստանի եվրատլանտյան ճանապարհին և թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն աջակցելու համար,- այս մասին «Թվիթեր»-ի էջում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ ինքը բարձր է գնահատում անկեղծ գործընկերությունը։

«Անկեղծ շնորհակալություն Բուլղարիայի խորհրդարանին և նրա նախագահ, իմ բարեկամ Ռոսեն Ժելիազկովին՝ խորհրդարանական հռչակագրի, Վրաստանի եվրաատլանտյան ճանապարհին և ԵՄ թեկնածուի կարգավիճակին աջակցելու համար։ Մենք կարևորում ենք անկեղծ գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի և եվրոպական ապագայի վրա»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Բուլղարիայի խորհրդարանն այսօր հռչակագիր է ընդունել, որում աջակցում է Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն։