Շալվա Պապուաշվիլի. Սալոմե Զուրաբիշվիլին Մաքքեյնի ինստիտուտի կողմից վարձված անձնավորություն է, նրա միջոցով փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում

17:31, 28.01.2025

Սալոմե Զուրաբիշվիլին Մաքքեյնի ինստիտուտի կողմից վարձված անձնավորություն է և գործում է Մաքքեյնի ինստիտուտի օրակարգը կատարելու համար,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Մաքքեյնի ինստիտուտը փորձում է օգտագործել իր իսկ վարձու մարդկանց՝ Վրաստանը խառնելու համար։

«Սպիտակ թելով կարված հարցեր են։ Սալոմե Զուրաբիշվիլին Մաքքեյնի ինստիտուտի վարձկան է և գործում է Մաքքեյնի ինստիտուտի օրակարգը կատարելու համար։ Նրանք օրը ցերեկով փորձում են օգտագործել իրենց վարձու մարդկանց՝ ապակայունացնելու իրավիճակը Վրաստանում։ Մաքքեյնի ինստիտուտից մենք արդեն գիտենք, որ մեկը Լաուրա Թորնթոնն է, մյուսը՝ Սալոմե Զուրաբիշվիլին: Մենք գիտենք, որ ոչ մեկը, ոչ մյուսը լավը չեն ցանկանում վրաց ժողովրդին և Վրաստանին»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ