Շալվա Պապուաշվիլի - Ռումինիա այցի նպատակն է զրուցել մեր գործընկերների հետ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ, ստանալ նրանց աջակցությունը
Շալվա Պապուաշվիլի - Ռումինիա այցի նպատակն է զրուցել մեր գործընկերների հետ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ, ստանալ նրանց աջակցությունը

Պատվիրակության հետ Ռումինիայում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես ասել է Պապուաշվիլին, Ռումինիա այցի նպատակն է իր գործընկերների հետ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ զրուցելն ու նրանց աջակցությունը ստանալը։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Ռումինիան առանձնահատուկ դեր ունի Վրաստանի հետ հարաբերությունների առումով։

«Այսօր մենք սկսում ենք պաշտոնական այցը Ռումինիա։ Մենք հնարավորություն կունենանք հանդիպումներ ունենալ ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում։ Ես պատիվ կունենամ ելույթ ունենալ Սենատում: Իհարկե, մեր պատվիրակության այցի նպատակը մեր գործընկերների հետ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հարցի շուրջ զրուցելն է, ստանալ նրանց աջակցությունը։ Ռումինիան առանձնահատուկ դեր ունի Վրաստանի հետ հարաբերությունների առումով՝ հիմնվելով այն նախագծերի վրա, որոնք այժմ սկսվում են։ Դրանց թվում է սեւծովյան ստօրջրյա մալուխը, որը կմիացնի Վրաստանն ու Ռումինիան։ Սա հնարավորություն կստեղծի Եվրամիության համար վերականգնվող էներգիա ստանալ, այդ թվում՝ Վրաստանից։

Բացի այդ, Ռումինիան առանձնահատուկ դեր ունի ներկայիս ինտեգրացիոն գործընթացում։ Նա հատուկ աջակցություն ունի Մոլդովային, և մենք ցանկանում ենք տեսնել նրանց աջակցությունն այս հարցում: Վերջերս մենք օրինագծերի ամբողջ փաթեթներ ուղարկեցինք Վենետիկի հանձնաժողով։ Վստահ եմ, որ մենք կունենանք դրական գնահատականներ, մյուս կողմից՝ ցույց կտանք, որ կատարում ենք մեր բաժինը։ Ամենակարևորն այն է, որ Եվրամիությունը արդար որոշում կայացնի, և երկիրը ստանա կարգավիճակ։

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ մենք տարբեր ուղղություններով առաջ ենք անցել ԵՄ անդամ որոշ երկրներից և թեկնածու երկրներից։ Իհարկե, սա այն բարեփոխումների արդյունքն է, որոնք իրականացվել են վերջին տասը տարիներին»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Ռումինիա այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումները Ռումինիայի Սենատի նախագահի, Պատգամավորների պալատի նախագահի պաշտոնակատարի և Ռումինիայի խորհրդարանի երկու պալատների հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։

Վրաստանի խորհրդարանի նախագահը լիագումար նիստում դիմելու է Սենատի անդամներին: Այցի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Ռումինիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։ Շալվա Պապուաշվիլիի հետ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, Իսկո Դասենը, Գենրիետա Ցիցավան և Էկատերինե Սեփաշվիլին։