Շալվա Պապուաշվիլի. Պատմության դասագրքի վերաբերյալ հիստերիան հերթական անգամ հաստատել է, որտեղ «Ազգային շարժումն» է, այնտեղ միշտ կեղծիք է
Շալվա Պապուաշվիլի. Պատմության դասագրքի վերաբերյալ հիստերիան հերթական անգամ հաստատել է, որտեղ «Ազգային շարժումն» է, այնտեղ միշտ կեղծիք է

Պատմության դասագրքի վերաբերյալ հիստերիան հերթական անգամ հաստատել է, որտեղ «Ազգային շարժումն» է, այնտեղ միշտ կեղծիք կա,- «Ֆեյսբուքում» գրել է «Վրացական երազանքի»պատգամավոր Շալվա Պապուաշվիլին։

«Այս խորհրդային այլանդակության պատասխանը կստանաք։ Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ այս այլանդակությունը չի շտկվել:

Դպրոցական դասագրքում ցանկացան առաջնորդին փառավորել…

Այս տեքստով 21-րդ դարի գրաքննիչները հերթական կեղծիքի արշավն են սկսել։

Ստորև՝ նկարում, նույն դասագրքից Միխեիլ Սաակաշվիլիի կենսագրությունն է։

Պատմության դասագրքի շուրջ բռնկված հիստերիան ևս մեկ անգամ ապացուցեց երկու բան.

Որտեղ կա «Ազգային շարժում», այնտեղ միշտ էլ կեղծիք կա:

«Ապատեղեկատվության դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները մատը մատին չեն տալիս, երբ ապատեղեկատվության աղբյուրը «Ազգային շարժումն» է, բայց եթե մտածենք, ապա կենսագրությունների և տարեթվերի շուրջ այս հիստերիան ռուսական մեղմ ուժի ապատեղեկատվության լավագույն օրինակն է»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։ .