Շալվա Պապուաշվիլի. Պատասխան ստացանք, որ Վենետիկի հանձնաժողովը շարունակում է աշխատել ապաօլիգարխիզացիայի ուկրաինական օրենքի վրա
Շալվա Պապուաշվիլի. Պատասխան ստացանք, որ Վենետիկի հանձնաժողովը շարունակում է աշխատել ապաօլիգարխիզացիայի ուկրաինական օրենքի վրա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարում է, որ Վենետիկի հանձնաժողովը շարունակում է աշխատել ապաօլիգարխացման մասին ուկրաինական օրենքի վրա։

Ինչպես լրագրողներին հայտնել է Շալվա Պապուաշվիլին, Վրաստանի դեսպանատան միջոցով պատասխան են ստացել, որ հանձնաժողովը շարունակում է աշխատել նախագծի վրա։

«Ոչինչ հետ չի կանչվել։ Աշխատանքը շարունակվում է, և անպայման կլինի եզրակացություն։ Կարեւոր է, որ մեր հասարակությունը դա իմանա»,- ասել է Պապուաշվիլին։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը նոյեմբերի 22-ին ասել է, որ Ուկրաինան Վենետիկի հանձնաժողովից հետ է կանչել «ապաօլիգարխացման» օրենքը և այս փուլում չի սպասում եզրակացության։