Շալվա Պապուաշվիլի. Օգոստոսյան պատերազմը մեզ ցույց տվեց երկու տարբեր աշխարհ՝ վրացի զինվորների ու բնակչության հերոսությունը, անձնազոհությունը և մարիոնետային ռեժիմի դավաճանական էությունը

14:46, 08.08.2026

18 տարի է անցել օգոստոսյան պատերազմից, որը մեր երկրի նորագույն պատմության մեջ գրանցվեց որպես ևս մեկ ողբերգական էջ, – այս մասին Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը լրագրողներին հայտնել է Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Նրա խոսքով՝ այս պատերազմը մեզ ցույց տվեց երկու տարբեր աշխարհ:

«Մեկը վրացի զինվորների, խաղաղ բնակչության հերոսությունն ու անձնազոհությունն է, մյուսը՝ խամաճիկային ռեժիմի դավաճանական էությունը: Ռեժիմի, որը Վրաստանն այն ժամանակ ներքաշեց այս պատերազմի մեջ, որն այնուհետև վիրավոր զինվորներին թողեց մարտի դաշտում, զոհված զինվորներին թողեց մարտի դաշտում, խաղաղ բնակչությանը թողեց մարտի դաշտում: Իրենք այդ օրերին զբաղված էին, ինչպես տեսնում էինք, ծաղրուծանակով: Հիշում եք օգոստոսի 9-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Սաակաշվիլին, Բոկերիան, այնժամանակվա Անվտանգության խորհրդի անդամները, երբ մեր հերոս զինվորները մարտի դաշտում կռվում էին թշնամու դեմ, ընկնում էին մարտի դաշտում, իսկ բնակչությունը լքված էր մարտական գծից այն կողմ, նրանց քրքիջը, քահ-քահ ծիծաղը և նման վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ: Սա այն պատկերն էր, որն այն ժամանակ տեսավ ամբողջ Վրաստանը», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին:

Նմանատիպ