Շալվա Պապուաշվիլի. Նման հայտարարություններն այնքան էլ հաճելի չեն, քանի որ ես չեմ կարծում, որ այդ համեմատությունները, թե ով ինչ գին է վճարել, ճիշտ է
Շալվա Պապուաշվիլի. Նման հայտարարություններն այնքան էլ հաճելի չեն, քանի որ ես չեմ կարծում, որ այդ համեմատությունները, թե ով ինչ գին է վճարել, ճիշտ է

Նման հայտարարություններն այնքան էլ հաճելի չեն, քանի որ ես չեմ կարծում, որ այդ համեմատությունները, թե ով ինչ գին է վճարել, ճիշտ է,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան՝ մենք՝ բոլորս, վճարել ենք մեր գինը և մեր ներդրումն ենք ունեցել։ Այս 30 տարիները երեք երկրների համար էլ պայքարի տարիներ են։ Այսպիսով, մենք բոլորս մեր ներդրումն ենք ունեցել զոհաբերության և եվրոպական ապագայի համար: Այդ իսկ պատճառով մեզ համար այժմ կարևոր է աջակցել միմյանց, և այդ ասոցացված եռյակը պետք է միասին մտնի թեկնածություն»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը սոցցանցի միջոցով դիմում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին. «Ուկրաինան սարսափելի գին է վճարում եվրոպական ժողովրդավարության ընտրության համար, արժեքները շահից կարևոր են: Ձեզ համար կարևո՞ր է դիմումի համարը։