Շալվա Պապուաշվիլի. Նինոծմինդայի մանկատուն գալու նպատակն է չեզոքացնել լարված ֆոնը, որպեսզի սոցիալական աշխատողները կարողանան պատշաճ կերպով աշխատել
Շալվա Պապուաշվիլի. Նինոծմինդայի մանկատուն գալու նպատակն է չեզոքացնել լարված ֆոնը, որպեսզի սոցիալական աշխատողները կարողանան պատշաճ կերպով աշխատել

Խորհրդարանական մեծամասնության անդամներ Շալվա Պապուաշվիլին և Բեքա Դավիթուլիանին, սոցիալական աշխատողների հետ միասին, գտնվում են Նինոծմինդայի մանկատանը:

Ինչպես մանկատուն մտնելուց առաջ լրագրողներին հայտնեց Շալվա Պապուաշվիլին, նրանց խնդիրն է չեզոքացնել լարված ֆոնը, որպեսզի սոցիալական աշխատողները կարողանան պատշաճ կերպով աշխատել:

«Մեր խնդիրն էր չեզոքացնել լարվածությունն ու որոշակի սթրեսային ֆոնը, որպեսզի սոցիալական աշխատողները ունենային պատշաճ պայմաններ: Կարծում եմ՝ այս պայմանները կան: Մենք գործ ունենք անչափահասների հետ, ուստի կարևոր է, որ հուզական ֆոնը լինի այնպիսին, որ սոցիալական աշխատողները պատշաճ աշխատեն: Խախտումները, եթե առկա են, պետք է հայտնաբերվեն սոցիալական աշխատողների կողմից: ՆԳՆ-ն նույնպես ուսումնասիրում է հարցերը: Մեր խնդիրն այն չէր, որ ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրեինք ու հարցերը քննեինք: Բոլորն էլ ցանկանում են ավելի շատ հստակություն լինի այս հարցում:

Ինչ վերաբերում է ժողովրդական պաշտպանի մուտքին, ապա կա հուզական ֆոն, հոռետեսություն և, ի վերջո, հնարավոր կլինի լիարժեք մոնիտորինգ իրականացնել», – ասաց Պապուաշվիլին: