Շալվա Պապուաշվիլի. ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովում Վրաստանի նկատմամբ ավելի հստակ ուղերձներ ենք ակնկալում, կարևոր է, որ խոսքը գործ դառնա
Շալվա Պապուաշվիլի. ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովում Վրաստանի նկատմամբ ավելի հստակ ուղերձներ ենք ակնկալում, կարևոր է, որ խոսքը գործ դառնա

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ զրուցել ենք տասնչորսամյա փակուղու մասին, որտեղ մի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դուռը բաց է, իսկ մյուս կողմից՝ գործնական քայլեր չեն արվում։ «Կարևոր է առաջընթաց գրանցել այս հարցում, հատկապես անվտանգության ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ հստակ ուղերձներ է ակնկալում Մադրիդի գագաթնաժողովից։

«Վրաստանն, ըստ էության, արդեն լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Մեր զինված ուժերի ավելի քան 80%-ը մասնակցել է ՆԱՏՕ-ի առաքելություններին կամ տարբեր ձևերով վարժանքներին և այս առումով համատեղելի է։ Դուք գիտեք, որ մեր երկիրը եղել է մեկ շնչի հաշվով միջազգային առաքելությունների ամենամեծ մասնակիցներից մեկը, այդ թվում՝ Աֆղանստանում, և այս առումով Վրաստանը պնդում է, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ չլինելով, իր վարքագծով ստանձնում է պատասխանատվություն, նույն պատասխանատվությունը, որն ստանձնել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, և ոչ միայն անվտանգության համակարգի օգտատեր է, այլ նաև ներդրող։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Մադրիդի գագաթնաժողովն ավելի հստակ ուղերձներ կհղի Վրաստանին։ Այժմ կարևոր է, որ խոսքերը վերածվեն գործի, և մեզ տրվի ավելի հստակ ուղեցույց և ավելի հստակ ծրագիր ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է նա։