Շալվա Պապուաշվիլի. Մեր կողմնակիցներին միտումնավոր են սադրում, «Ազգային շարժումը» ընտրություններին ընդառաջ դուրս կգա մարդկային բոլոր սահմաններից, դժվար է համբերատար լինել, բայց սա մեր պարտավորությունն է
Խորհրդարանական մեծամասնության անդամ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, բռնությունն արդարացում չունի, և Դմանիսիի շրջանի Գանթիանդի գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված բոլոր մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
«Նախ կցանկանայի արձագանքել երեկ Դմանիսիի շրջանի Գանթիանդի գյուղում տեղի ունեցած միջադեպին: Բռնությունն արդարացում չունի: Բոլոր հանցագործները կպատժվեն օրենքի համաձայն», – ասել է Շալվա Պապուաշվիլին:
Միաժամանակ, ըստ Պապուաշվիլիի, հասարակությանը զգուշացվել է, որ «Ազգային շարժումը» փորձում է անկարգություններ առաջացնել նախընտրական քարոզչություն իրականացնելու փոխարեն, ինչպես նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Այդ նպատակով վերջին օրերին մեր կողմնակիցներին միտումնավոր սադրանքների են ենթարկել: Մեզ հաջողվեց խուսափել նման երկու սադրանքներից Խելվաչաուրիում, որտեղ «Ազգային շարժման» քաղաքապետի թեկնածուն փոքր երեխայի հետ ներխուժել էր մեր թեկնածուի նախընտրական հանդիպմանը եւ փորձել խափանել այդ հանդիպումը: Ցավոք, մենք չկարողացանք խուսափել երեկ Դմանիսիում տեղի ունեցած սադրանքից:
Կրկին կոչ ենք անում մեր կողմնակիցներին: Ընտրություններին մնաց տաս օր: Այս տասն օրվա ընթացքում «Ազգային շարժումը» դուրս կգա մարդկային ու բարոյական բոլոր սահմաններից: Համբերելը բարդ է, բայց դա մեր պարտականություններ է մեր ժողովրդի և երկրի առջև: Հոկտեմբերի 2-ին այս ամենը կավարտվի մեր եւ մեր երկրի հաղթանակով», – ասել է Շալվա Պապուաշվիլին:
Ցանկանում ենք հիշեցնել, որ երեկ Դմանիսիում տեղի ունեցած դիմակայության ժամանակ սառը զենքով վիրավորվել էր երկու մարդ: