Շալվա Պապուաշվիլի - Մենք Եվրահանձնաժողովից ակնկալում ենք, որ կգնահատվեն Վրաստանի կառավարության մեկուկես տարվա ջանքերը, այդ ջանքերը կգնահատվեն
Շալվա Պապուաշվիլի - Մենք Եվրահանձնաժողովից ակնկալում ենք, որ կգնահատվեն Վրաստանի կառավարության մեկուկես տարվա ջանքերը, այդ ջանքերը կգնահատվեն

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին։ Վերջերս մենք շատ սերտ շփում ունեցանք Եվրահանձնաժողովի հետ, նախաձեռնվեցին օրենսդրական փոփոխությունները, որոնք իրականացվեցին նրանց հետ շփման և համաձայնեցման միջոցով, այդ թվում՝ բովանդակային առումով մի քանի առաջարկություններ կային, որոնք մենք հաշվի առանք,-այս մասին ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանը փոփոխություններ է կատարել այն բոլոր հարցերի շուրջ, որոնք քննարկվել են Ջոզեֆ Բորելի Վրաստան կատարած այցի ընթացքում։

«Համագործակցությունը շատ արդյունավետ էր, ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Բոլոր այն հարցերին, որոնք քննարկվել են Բորելի Վրաստանում գտնվելու ընթացքում, բարեխղճորեն պատասխանել ենք և փոփոխություններ կատարել։ Այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք, որ կգնահատվեն Վրաստանի կառավարության մեկուկես տարվա ջանքերը։ Ըստ այդմ, այդ ջանքերը կգնահատվեն»,- ասել է Պապուաշվիլին։