Շալվա Պապուաշվիլի. Մենք սկսում ենք ստեղծել տվյալների բազա, որտեղ տեղեկատվություն կհավաքվի բոլոր այն մարդկանց մասին, ովքեր ներգրավված են բռնության և այլ անօրինական գործողությունների մեջ
Շալվա Պապուաշվիլի. Մենք սկսում ենք ստեղծել տվյալների բազա, որտեղ տեղեկատվություն կհավաքվի բոլոր այն մարդկանց մասին, ովքեր ներգրավված են բռնության և այլ անօրինական գործողությունների մեջ

«Վրացական երազանքի» քաղխորհրդի որոշմամբ՝ կուսակցական կառույցների միջոցով սկսում ենք ստեղծել տվյալների բազա, որտեղ կհավաքագրվի տեղեկատվություն բոլոր այն անձանց մասին, ովքեր ներգրավված են բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների և շանտաժի մեջ, կամ հրապարակայնորեն հավանություն են տալիս նման գործողություններին»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ այս տվյալների բազան կտեղադրվի հատուկ կայքում, այն կլինի հրապարակային և թափանցիկ Վրաստանի քաղաքացիների համար։

«Սահմանադրության և օրենքի շրջանակներում այդ անձանց նկատմամբ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի օրենքի խախտումները, բռնությունները և սպառնալիքները չմնան առանց պետության կամ հասարակության արձագանքի»,- ասել է Պապուաշվիլին։