Շալվա Պապուաշվիլի. Մենք լսել ենք բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների աջակցությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկության համար
Շալվա Պապուաշվիլի. Մենք լսել ենք բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների աջակցությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկության համար

Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Շալվա Պապուաշվիլին իր առաջին պաշտոնական աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է անցկացնում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Խորհրդարանի նախագահն այսօր հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաննայի հետ։ Շալվա Պապուաշվիլին այսօր խորհրդարանական պատվիրակության հետ մասնակցել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC) նիստին։

Խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում։

Շալվա Պապուաշվիլին խոսել է Վրաստանի խորհրդարանի՝ խորհրդարանական վերահսկողությունն ուժեղացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի մասին։

Խորհրդարանի նախագահի խոսքով, բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանին տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկության առումով և վերահաստատել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը։

«Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովում ևս մեկ անգամ մենք լսեցինք բոլոր անդամ երկրների աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի ցանկության նկատմամբ, և վերահաստատում՝ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության առնչությամբ և այն, որ Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ին: Կարևոր է, որ շուտով Մադրիդում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը, և այդ ռազմավարության ստեղծմանը մասնակցում է նաև Վրաստանը։ Մեզ էլ առաջարկեցին ներկայացնել սեփական առաջարկները։ Կարծում եմ, որ այս ռազմավարությունը կարևոր կլինի այս առումով՝ արտացոլելու Սև ծովի անվտանգության հարցերը, ինչպես նաև ասպիրանտ և ՆԱՏՕ-ին անդամագրվել ցանկացող երկրների՝ հեռանկարի և կոնկրետ ուղերձների վերահաստատման տեսանկյունից»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։