Շալվա Պապուաշվիլի. Մենք դատապարտում ենք կեղծ հանրաքվեները, որոնք անցկացվում են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում, սահմանների ուժային փոփոխությունն անթույլատրելի է
Շալվա Պապուաշվիլի. Մենք դատապարտում ենք կեղծ հանրաքվեները, որոնք անցկացվում են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում, սահմանների ուժային փոփոխությունն անթույլատրելի է

Մենք դատապարտում և չենք ճանաչում կեղծ հանրաքվեները, որոնք անցկացվում են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի արևելյան շրջաններում,- «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ նրա՝ սահմանները ուժով փոխելն անթույլատրելի է։

Բացի այդ, ինչպես ասում է խորհրդարանի նախագահը, անհրաժեշտ է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Չի կարելի ուժով փոխել սահմանները։ Պետք է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։