Շալվա Պապուաշվիլի. Մենք ցանկանում ենք, որ Կախա Կալաձեն լինի մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու
Շալվա Պապուաշվիլի. Մենք ցանկանում ենք, որ Կախա Կալաձեն լինի մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու

Արչիլ Թալակվաձեի քաղաքապետության մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Մենք ունենք քաղաքապետի մեր թեկնածուն: Իհարկե, թեկնածուն կլինի Կախա Կալաձեն, – այդ մասին հայտարարել է խորհրդարանի կրթության կոմիտեի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

«Կարծում եմ, մեր համաքաղաքացիները տեսնում են թե տեղաշարժեր է առաջացրել Թբիլիսիում Կախա Կալաձեի քաղաքապետ լինելը, և դուք տեսնում եք, թե ինչ քաղաքային տեղաշարժեր են կատարվում էկոլոգիական կամ ենթակառուցվածքային ուղղությամբ», – ասաց Պապուաշվիլին:

Հարցին, թե հստակեցվել է Կալաձեի քաղաքապետի թեկնածության հարցը, Պապուաշվիլին ասաց, որ ցանկանում են, որ Կալաձեն լինի մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուն:

«Երբ նախընտրական քարոզարշավը սկսվի, Կալաձեն պետք է որոշի՝ արդյոք նա ցանկանում է մտնել այս պայքարի մեջ, բայց մենք ուզում ենք, որ նա լինի «Վրացական երազանքից» քաղաքապետի թեկնածու», – ասաց Պապուաշվիլին: