Շալվա Պապուաշվիլի. Մենք բովանդակալից քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումներում, վստահ եմ, որ այն հարցերը, որոնց շուրջ պայմանավորվել ենք, կիրագործվեն ամենակարճ ժամկետներում
Շալվա Պապուաշվիլի. Մենք բովանդակալից քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումներում, վստահ եմ, որ այն հարցերը, որոնց շուրջ պայմանավորվել ենք, կիրագործվեն ամենակարճ ժամկետներում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումներում իրենք առարկայական քննարկումներ են ունեցել։

Ինչպես լրագրողներին ասել է Պապուաշվիլին այցն ամփոփելիս, խորհրդարանների համագործակցության հետ կապված հարցերը, որոնք համաձայնեցվել են հանդիպումներում, հնարավորինս շուտ կիրագործվեն։

«Մենք ամենաբարձր մակարդակով երկար, մանրամասն և բովանդակալից զրույց ունեցանք նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ։ Այն ոգին, որ կա մեր երկու երկրների միջև, ակնհայտ էր բոլոր հանդիպումներում։ Ոչ միայն բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը, այլ եղբայրությունն է, որ կապում է մեզ՝ դժվար պահերին աջակցելով միմյանց և կիսելով միմյանց ուրախությունը։ Համոզված եմ, որ այն հարցերը, որոնց շուրջ պայմանավորվել ենք խորհրդարանի հետ համագործակցության առումով, ամենակարճ ժամկետներում կիրականացվեն։ Մենք ցանկանում ենք համագործակցության հուշագիր ստորագրել խորհրդարանների միջև՝ ավելի կառուցվածքային կշիռ հաղորդելու հանձնաժողովների, գրասենյակների և բարեկամության խմբերի միջև մեր հարաբերություններին: Այնպես որ, մեր երկու երկրներին սպասվում է եղբայրական և հաջող բարեկամության և զարգացման ուղի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։