Շալվա Պապուաշվիլի. Մենք բոլորս ցնցված ենք Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունից, հետաքննությունը շարունակվում է, և կպարզվի, թե որն է այս ողբերգության պատճառը
Մենք բոլորս ցնցված ենք Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած այս ողբերգությունից, ես կիսում եմ ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը,- Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ հետաքննությունը կպարզի ողբերգության պատճառը։
«Մենք տեսանք, որ նախաքննությունը շարունակվում է։ Կպարզվի, թե ինչով է պայմանավորված այս ողբերգությունը, ով է մեղավոր, և համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ Իհարկե, համապատասխան անձինք կպատժվեն։ Սա մեծ ողբերգություն է, և այժմ կարևոր է, որ մենք բոլորս աջակցենք մահացած երեխայի ընտանիքին»,- ասել է Պապաուշվիլին։
Ըստ առկա տեղեկությունների՝ Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։