Շալվա Պապուաշվիլի. Մեղադրանքները, թե իշխանությունը անկախ չէ, վիրավորական են և հանգեցնում են միայն բևեռացման աճի,   կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, զերծ մնալ նման հռետորաբանությունից
Շալվա Պապուաշվիլի. Մեղադրանքները, թե իշխանությունը անկախ չէ, վիրավորական են և հանգեցնում են միայն բևեռացման աճի, կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, զերծ մնալ նման հռետորաբանությունից

«Մեղադրանքները, թե իշխանությունը անկախ չէ, վիրավորական են և միայն հանգեցնում են բևեռացման աճի, կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, զերծ մնալ նման հռետորաբանությունից»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանի կառավարությունը գործում է սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությամբ։ Ըստ Պապուաշվիլիի Վրաստանի կառավարության բոլոր անդամներն ինքնուրույն են որոշումներ կայացնում ՝ իրենց պատասխանատվությամբ։

«12 հանձնարարականներում նշված կետերից մեկը՝ ապաօլիգարխացումը, օգտագործվում է ներքաղաքական կռիվների համար՝ տվյալ դեպքում մասնավոր անձին հեռացնելու համար, իսկ Իվանիշվիլիին՝ որպես թիրախ, երկրորդ՝ վրացական կառավարությանը հերթական անգամ վարկաբեկելու համար։ Դրա համար էլ անհրաժեշտ եղավ պարզաբանել նաև ընդգծել այն ասպեկտը, որ ցանկացած մարդ, նշանակություն չունի՝ ներսում է կամ օտարերկրյա քաղաքական գործիչ, մեկ այլ ակտիվիստ, եթե օտար քաղաքական գործիչ է,ով ասում է, որ Իվանիշվիլին օլիգարխ է նա դրանով վիրավորում է Վրաստանի իշխանությանը, Վրաստանի ժողովրդին, ովքեր ընտրել են այս իշխանություններին.

Վրաստանի կառավարությունը գործում է սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությամբ։ Վրաստանի կառավարության բոլոր անդամները, մենք ՝բոլորս որոշումներ ենք կայացնում մեր պատասխանատվությամբ՝ անկախ նման արտաքին միջամտությունից։ Դրա համար ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին, և հատկապես այս առումով, որը վերաբերում է 12 առաջնահերթություններին, դուք գիտեք, որ Եվրամիության կոչերից մեկը ապաբևեռացումն է։ Մենք հայտարարել ենք, որ կհորդորենք նաև մեր օտարերկրյա գործընկերներին իրենց հռետորաբանությունը համապատասխանեցնել ապաբևեռացմանը։ Իհարկե, Վրաստանի կառավարության հասցեին հայտարարություններն ու բազմիցս մեղադրանքները, թե կառավարությունը՝ ես՝ որպես խորհրդարանի նախագահ, անկախ չենք, իսկ վարչապետը՝ որպես վարչապետ, անկախ չէ, նման հռետորաբանությունը վիրավորական է, միայն հանգեցնում է բևեռացման աճին երկրի ներսում. Ուստի՝ կոչ եմ անում բոլորին, նաև եվրոպացի քաղաքական գործիչներին, զերծ մնալ նման հռետորաբանությունից։

Ամբողջ հարցն այն է, որ ոչ Վրաստանի կառավարությունը, ոչ Վրաստանը որպես պետություն, ոչ էլ վրացի ընտրողները արժանի չեն այս գնահատականին։ Այստեղ կրկին գործ ունենք ընկալումների աշխարհի հետ, որը հիմնված է ամբողջությամբ ենթադրությունների վրա։ Վերջին հաշվով, նման հայտարարությունները հանգեցնում են ապատեղեկատվության և բևեռացման աճի։ Ուստի՝ ես ևս մեկ անգամ կոչ կանեմ բոլորին փաստարկել»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։