Շալվա Պապուաշվիլի. Մայիսի 17-ը դարձել էր ազգի պառակտման օր, իսկ պատրիարքի օրհնությամբ և ժողովրդի միասնությամբ այն վերածվեց արժանապատվության, ընտանիքի, սիրո և միասնության օրվա, շնորհավորում եմ բոլորիդ
Շալվա Պապուաշվիլի. Մայիսի 17-ը դարձել էր ազգի պառակտման օր, իսկ պատրիարքի օրհնությամբ և ժողովրդի միասնությամբ այն վերածվեց արժանապատվության, ընտանիքի, սիրո և միասնության օրվա, շնորհավորում եմ բոլորիդ

Նորագույն պատմության մեջ մայիսի 17-ը եղել է բաժանման, ատելության սերմանման և ազգի պառակտման օր, բայց պատրիարքի օրհնությամբ և ժողովրդի միասնությամբ այն վերածվեց ազգային ամբողջության, բարձրագույն արժեքների, սրբության, արժանապատվության, ընտանիքի, երեխաների, սիրո և միասնության օրվա, – այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։

Պապուաշվիլու խոսքով՝ մեր երկիրը և ժողովուրդը երբեք չեն դառնա հորինված գաղափարախոսությունների զոհ։

«Սատանան բաժանում է, Աստված՝ միավորում։ Մայիսի 17-ը վերջին ժամանակների մեր պատմության մեջ դարձել էր բաժանման, ատելության և ազգի պառակտման օր, որի վրա նավթ էին լցնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արկածախնդիրները։ Պատրիարքի օրհնությամբ և ժողովրդի միասնականությամբ այս օրը դարձավ ազգային ամբողջության, արժեքների, սրբության, արժանապատվության, ընտանիքի, երեխաների, սիրո և միասնության օր։

Այսօր հստակ տեսնում ենք, թե ինչի դեմ ենք պայքարում, ինչի ենք ձգտում և ինչ ենք ցանկանում մեր ներկայի և ապագայի համար։ Մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովուրդը երբեք չեն դառնա հորինված գաղափարախոսությունների զոհ, որոնց տարածման փորձեր եղել են և դեռ կլինեն։ Շնորհավորում եմ բոլորին Ընտանիքի սրբության օրը», – գրել է Պապուաշվիլին։