Շալվա Պապուաշվիլի. Մարտա Կոսը պատկերացում չունի, նա չի հասկանում, թե ինչ է ուզում վրաց ժողովուրդը, բոլոր օտարերկրացիները պետք է դադարեն խոսել վրաց ժողովրդի անունից, մենք ոչ մեկին թույլ չենք տա դա անել
Շալվա Պապուաշվիլի. Մարտա Կոսը պատկերացում չունի, նա չի հասկանում, թե ինչ է ուզում վրաց ժողովուրդը, բոլոր օտարերկրացիները պետք է դադարեն խոսել վրաց ժողովրդի անունից, մենք ոչ մեկին թույլ չենք տա դա անել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Մարտա Կոսսի հայտարարության մեջ ասված էր, թե Վրաստանի իշխանությունները պետք է լսեն վրաց ժողովրդին։ «Նա բացարձակ պատկերացում չունի՝ ինչ է ուզում վրաց ժողովուրդը, նա ոչ մի բանում չի կողմնորոշվում», – ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ սա վրաց ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է և ամենավտանգավոր ճանապարհը, որով գնում է եվրոպական բյուրոկրատիան։

«Չմոռանանք, որ սա այն Մարտա Կոսին է, որի կուսակցությունը՝ «Ալդեն», համագործակցում է ահաբեկչի հետ։ Մինչև «Ալդեն» և Մարտա Կոսին չհրաժարվեն ահաբեկչից, նրանց բոլոր խոսքերը լուրջ չեն կարելի համարել։ Մինչ օրս «Ալդեն» այն կուսակցությունն է, որը համագործակցում է ահաբեկչի հետ և որի զինակիցը ահաբեկիչ է։ Այսպես որ, երբ գործ ունենք եվրահանձնակատարի հետ, որը անդամակցում է ահաբեկչի հետ համագործակցող կուսակցությանը, այդ հարցը լուրջ քննարկման ենթակա չէ։ Ուզում եմ առանձնացնել մի հարց, մի կարմիր գիծ, որը վրաց ժողովուրդը պետք է կրկին ցույց տա Բրյուսելին։ Դա Վրաստանի նկատմամբ խնամակալական վերաբերմունքի փորձն է։

Մարտա Կոսսի հայտարարության մեջ նույնպես նշված էր, որ Վրաստանի իշխանությունները պետք է լսեն վրաց ժողովրդին։ Ինչպես գիտեմ, Կոսսը պաշտոնապես Վրաստանում չի եղել, մասնավոր այցով եղել է, թե ոչ՝ չգիտեմ։ Միակ դեպքը, երբ Մարտա Կոսսը Վրաստանում է գտնվել, այն ժամանակ էր, երբ մեր գլխավերեւով անցել էր՝ ուղևորվելով Հայաստան և Բաքու։ Մարտա Կոսսը պատկերացում չունի՝ ինչ է ուզում վրաց ժողովուրդը, նա չի կողմնորոշվում։ Երբ Բրյուսելի բյուրոկրատը իրեն թույլ է տալիս, խնամակալական վերաբերմունքով և բարոյական բարձր բեմից խոսել վրաց ժողովրդի իշխանության հետ, սա վրաց ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, մեզ որպես ցածր կարգի մարդիկ ընկալելը, կարծես թե վրացիները ի վիճակի չեն իրենց կառավարել, ընտրել իշխանություն կամ ունենալ իրենց շահերը ներկայացնող կառավարություն։ Սա ամենավտանգավոր ճանապարհն է, որով գնում է եվրոպական բյուրոկրատիան։ Այս մասին մի քանի անգամ խոսել եմ, բայց, կարծես թե, դա նրանց բավական չէ, և նրանք շարունակում են։ Դրա համար այսուհետ այս հարցին առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնելու։

Ցանկացած օտարերկրացի, ով խոսում է վրաց ժողովրդի անունից, ժողովրդի ընկերը չէ։ Դա մարդ է, ով կարծում է, թե վրաց ժողովուրդն իրենից ինչ-որ բանով պակաս է։ Վրաստանի ժողովուրդը 2012, 2020 և 2024 թվականներին աջակցել է «Վրացական երազանքին», և նույն քանակի՝ մեկ միլիոն հարյուր հազար մարդ, ընդամենը երկու ամիս առաջ տեղական ինքնակառավարման ընտրություններում աջակցել է Վրաստանի իշխանությանը։ Մարտա Կոսսն ի՞նչ է ասում՝ այս մարդիկ ժողովուրդ չեն։ Կիսամարդե՞ր են, և բարձր կաստայի ներկայացուցիչները խոսում են ցածր կաստայի ներկայացուցիչների հետ։

Բոլոր օտարերկրացիները թող դադարեցնեն վրաց ժողովրդի փոխարեն խոսելը և նրա անունից հանդես գալը։ Ոչ մի վրացի նրան չի տվել ոչ լեգիտիմություն, ոչ իրավունք խոսելու վրաց ժողովրդի անունից կամ դիմելու նրա ընտրած իշխանություններին։ Նման Եվրոպա եղել է, սակայն՝ 100, 150 կամ 200 տարի առաջ, երբ այլ ժողովուրդների հետ խնամակալական հարաբերություններ ուներ՝ կարծելով, թե ավելի լավ գիտի, թե ինչ են ուզում այլ ժողովուրդները։ Չթողնեն, որ այս ուղղությամբ շարժվեն, չափը չանցնեն՝ Սովետական Միությանը գերազանցեն, չվերադառնան այն Եվրոպային, որն այլ ժողովուրդների անունից էր խոսում ու իրեն իրավունք էր վերապահում նրանց խելք սովորեցնել։ Այդ պատճառով՝ որքան հայտարարություն էլ լինի՝ լինի դա հանձնակատարի կամ որևէ երկրի ներկայացուցչի կողմից, ով կհամարձակվի խոսել վրաց ժողովրդի փոխարեն, նրա անունից՝ սա կարմիր գիծ է։ Այսօրվանից բոլորին կհիշեցնենք, որ սա մեր ինքնիշխանության և անկախության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Կոսսի մեկ նախադասությունը՝ թե իշխանությունը պետք է լսի ժողովրդին, նշանակում է, որ մեզ չեղարկում են որպես անկախ երկիր, որպես ազգ, որպես պետություն՝ ժողովուրդ, որը պայքարել է իր ինքնիշխանության համար։ Այդ պատճառով՝ նման բան թույլ չենք տա, թող հրաժարվեն այդ վերաբերմունքից», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսսը հայտարարել էր. «Հուսով եմ, ժողովրդի աջակցությամբ Վրաստանի իշխանությունները, կառավարությունը կվերադառնան եվրոպական ուղուն, սակայն դա նրանց ձեռքերում է»։