Շալվա Պապուաշվիլի. Լյուքսեմբուրգում մեզ ասացին, որ իրենց ձայնը պաշտպանում է մեր եվրոպական հեռանկարը, մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք գործընկերների հետ
Շալվա Պապուաշվիլի. Լյուքսեմբուրգում մեզ ասացին, որ իրենց ձայնը պաշտպանում է մեր եվրոպական հեռանկարը, մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք գործընկերների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանական պատվիրակությունը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ունեցե է շատ ջերմ հանդիպում:

Նրա խոսքով, խորհրդարանների միջև սերտ շփման ու կոմունիկացիայի անհրաժեշտություն կա, և որ այդ հնարավորությունները կօգտագործվեն։ Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, Լյուքսեմբուրգն աջակցում է Վրաստանին՝ եվրաինտեգրման գործընթացում։

«Մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք Լյուքսեմբուրգի խորհրդարանի մեր գործընկերների հետ։ Մենք՝ որպես եվրոպական ընտանիքի մաս, այժմ պետք է ավելի ինտենսիվ կապի մեջ լինենք միմյանց հետ։ Ընդհանրապես, սա ընդգծում է մեր հանդիպումները Եվրոպայում, որ շատ սերտ շփման, խորհրդարանների միջև կոմունիկացիայի կարիք կա հանձնաժողովների, բարեկամության խմբերի մակարդակով։ ԵՄ-ում ինտեգրումը ոչ միայն ինտեգրում է ԵՄ ինստիտուտների մակարդակով, այլ առաջին հերթին դա հաղորդակցություն է, կապ ԵՄ անդամ երկրների միջև։ Ուստի, իհարկե, մենք կօգտագործենք այդ հնարավորությունները։ Այս ճանապարհին մեզ անհրաժեշտ է բոլոր երկրների, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի օգնությունը, որպեսզի մեր ինստիտուտներն ու օրենսդրությունն ավելի մոտ լինեն ԵՄ շրջանակներին։ Մեզ անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների ձայնը։ Այսօր Լյուքսեմբուրգում մեզ ասացին, որ իրենց սրտի հետ մեկտեղ իրենց ձայնը նաև մեր եվրոպական հեռանկարի կողմնակիցն է»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։