Շալվա Պապուաշվիլի. Կոբա Նաղոփիայի հայտարարությունը պատմությունը վերաշարադրելու փորձ է, ընդհանրապես, «գաղտնի ձայնագրություն» տերմինը մեր մեջ է հայտնվել «Ազգային շարժման» ռեժիմի ժամանակ
Շալվա Պապուաշվիլի. Կոբա Նաղոփիայի հայտարարությունը պատմությունը վերաշարադրելու փորձ է, ընդհանրապես, «գաղտնի ձայնագրություն» տերմինը մեր մեջ է հայտնվել «Ազգային շարժման» ռեժիմի ժամանակ

Կոբա Նաղոփիայի հայտարարությունը պատմությունը վերաշարադրելու փորձ է, ընդհանրապես, «գաղտնի ձայնագրություն» տերմինը մեր մեջ է հայտնվել «Ազգային շարժման» ռեժիմի ժամանակ,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիին հարցրել են «Ազգային շարժման» քաղխորհրդի նախագահ Կոբա Նաղոփիայի հայտարարության մասին, ըստ որի՝ Նաղոփիան չի կարող հիշել «Ազգային շարժման» կառավարման տարիներին գաղտնի ձայնագրության տարածման որևէ փաստ։ Նաղոփիան նշել է, որ սա կարմիր գիծ է կուսակցության համար։

Ինչպես հայտարարել է Շալվա Պապուաշվիլին, «Ազգային շարժմանն» է բնորոշում պետության վերահսկողությունը մարդկանց, անօրինական ձայնագրությունն ու գաղտնալսումը։

«Սա պատմությունը վերաշարադրելու փորձ է։ «Ազգային շարժումը» փորձում է պատմությունը վերաշարադրել ոչ միայն այս, այլեւ այլ հարցերի շուրջ։ Փորձում է հակադարձել ու այլ կերպ ներկայացնել այն, ինչի ականատեսը եղանք։ Ընդհանրապես, «գաղտնի ձայնագրություն» տերմինը, եթե լավ մտածենք, մեր մեջ է հայտնվել «Ազգային շարժման» ռեժիմի ժամանակ։ Պետության կողմից մարդկանց նկատմամբ վերահսկողությունը, ապօրինի ձայնագրությունն ու գաղտնալսումն այն է, ինչը բնութագրում է «Ազգային շարժումը» և մասնավորապես նրա ռեժիմը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։